ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
|
Nare
03.11.2015
Sona
03.11.2015
Sona
03.11.2015
silvi
02.11.2015
AN
01.11.2015
Karen
31.10.2015
S S -??
30.10.2015
Մեդ-Պրակտիկ
29.10.2015
Հարգելի Arpine, բարև Ձեզ: Քանի որ մի քանի ամիս օգտագործելուց հետո գանգատները չեն վերացել, կարելի է ենթադրել, որ կա որևէ խնդիր: Մոմիկներ կարելի է օգտագործել, սակայն ոչ շատ երկարատև, բացի այդ մոմիկները խնդիրը չեն վերացնում, այլ միայն մեղմացնում են գանգատները: Հարկավոր է դիմել գինեկոլոգի և մանրամասն հետազոտվել պատճառը պարզելու համար:
Մեդ-Պրակտիկ
29.10.2015
Հարգելի Meri, բարև Ձեզ: Դա ընդամենն անատոմիական առանձնահատկություն է, անհանգստանալու կարիք չկա:
Մեդ-Պրակտիկ
29.10.2015
Հարգելի Nare, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ կուսաթաղանթի պատռումն ուղեկցվի առատ արյունով և ցավով: Հնարավոր է, կուսազրկում արդեն եղել է, և Դուք ուղղակի չեք զգացել: Որոշ դեպքերում, երբ կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ, կուսաթաղանթի պատռում կարող է ընդհանրապես չլինել, կամ լինել մասնակի վնասում:
Մեդ-Պրակտիկ
29.10.2015
Հարգելի Lili, բարև Ձեզ: Երբեմն դաշտանի ժամանակ կարող է նկատվել փորլուծություն, սակայն,, եթե դա շատ արտահայտված է, և դաշտանի օրերից բացի, այլ օրերին ևս ունեենում եք նման գանգատներ, ուրեմն խնդիրը աղիների հետ է կապված: Գաստրիտը չի կարող փորլուծության պատճառ լինել:
Մեդ-Պրակտիկ
29.10.2015
Հարգելի Արմինե, բարև Ձեզ: Եթե կա ինֆեկցիա, բնական է, որ բուժում պետք է ստանաք և Դուք, և Ձեր ամուսինը: Փորձեք համոզել, հակառակ դեպքում Ձեր ստացած բուժումն անիմաստ է, և որոշ ժամանակ անց գանգատները նորից ի հայտ կգան: Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները լուրջ առողջական խնդիրների պատճառ կարող են դառնալ:
Մեդ-Պրակտիկ
29.10.2015
Հարգելի Արմինե 31, բարև Ձեզ: Եթե կա արգանդի պարանոցի էրոզիա, ցանկալի է նախ կատարել օնկօցիտոլոգիական քննություն, պարզելու համար բջիջների ատիպիզմ կա թե, ոչ: Բուժման առավել արդյունավետ միջոցը էլեկտրոկոնիզացիան է (այրումը): Դա հետագայում չի խանգարի հղիանալուն, սակայն ցանկալի չէ ծննդաբերել բնական ուղիներով: Այս դեպքում ցուցված է կեսարյան հատումը:
Arpine
26.10.2015
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Meri
24.10.2015
nare
15.10.2015
lili
05.10.2015
Արմինե
01.10.2015
Արմինե 31
01.10.2015
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի ISKUHI, բարև Ձեզ: Կրծքագեղձերում ցանկացած բնույթի գոյացության շոշափումը, հատկապես ,եթե կա ցավ անհանգստացնող է, հարկավոր է անպայման դիմել մամոլոգի: Եթե ցավը երկկողմանի է, շատ հնարավոր է, որ դա ֆիբրոզ-օջախային մաստոպաթիա է, եթե միակողմանի է, հաշվի առնելով Ձեր տարիքը կարելի է ենթադրել, որ ֆիբրոմա է: Սակայն սրանք ընդամենը ենթադրություն են, հարկավոր է անպայման հետազոտվել:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Lena, բարև Ձեզ: Եթե կատարվել է արգանդի խոռոչի քերում, հնարավոր է, որ դա լինի պատճառը, սակայն դա միանշանակ չէ: Արգանդի խոռոչը քերելու ժամանակ վնասվում է լորձաթաղանթը, կարող է առաջանալ կպումային պրոցես: Ցանկալի է կատարել ախտորոշիչ հիստերոսկոպիա, արգանդի լորձաթաղանթի վիճակը գնահատելու համար:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Nelli, բարև Ձեզ: Պետք է նշել, որ կարևոր է ոչ միայն Ձեր, այլև ամուսնու առողջական վիճակը: Բացի այդ Ձեր տարիքը փոքր չէ, ենթադրվում է, որ ամուսնու տարիքն էլ փոքր չէ: Դա կարող է պատճառ լինել, սակայն միանշանակ չէ: Եթե պլանավորում եք հղիություն, ցանկալի է նախօրոք հետազոտվել, և Դուք, և ամուսինը, այնուհետև, եթե կարիք լինի համապատասխան բուժում ստանալ:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ կնոջ երկրորդային սեռական հատկանիշների լրիվ ձևավորումն ավարտվում է 24-25 տարեկան հասակում: Բացի այդ կրծքերում գեղձային հյուսվածքը համարյա նույնն է բոլոր կանանց մոտ, իսկ ձևը և չափերը հիմնականում կախված են ճարպային հյուսվածքի առկայությունից: Եթե ֆիզիկական զարգացումը նորմալ է ընթանում, դաշտանը կանոնավոր է, անհանգստանալու կարիք չկա, առավել ևս որևէ միջոց կիրառելու:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի ANUSH, բարև Ձեզ: Հղիության առաջին եռամսյակում արյունային արտադրությունը, լինի դա շագանակագույն քսվող բնույթի, թե առավել ևս ալ կարմիր, վիժման սպառնալիքի նշան է: Հարկավոր է անպայման տեղյակ պահել Ձեզ բուժող բժշկին, հնարավոր է հարկ լինի նորից հոսպիտալացվելու:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի ANI, բարև Ձեզ: Հղիության առաջին հավանական նշանը հենց դաշտանի ուշացումն է: Հարկավոր է հղիության թեստ անել:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Hayarpi, բարև Ձեզ: Հարկավոր է նախ ճշտել Ձեր հասակը: Հնարավոր է, որ Ձեր հասակի դեպքում քաշն այնքան էլ ցածր չէ: Բացի այդ հարկավոր է ճշտել չունեք արդյոք որևէ առողջական խնդիր: Վիտամինների քաշի ավելացմանը կարող են նպաստել "B" խմբի վիտամիններ պարունակող կոմպլեքսները: Քաշը կարելի է ավելացնել նաև սննդի միջոցով:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Eranuhi, բարև Ձեզ: "Դիմիա"-ի և նման այլ հորմոնալ դեղերի ընդունման ժամանակ որպես այդիսին դաշտանային արյունահոսություն չեք էլ նկատի: Ամեն կուրսի վերջում կնկատեք շագանակագույն արտադրություն, կամ քիչ արյուն, որը հենց դաշտանն է: Դեղի ընդունումը դադարեցնելուց հետո դաշտանը լրիվ կվերականգնվի, հնարավոր է առաջին ամսում լինի մի փոքր առատ, անհանգստանալ պետք չէ: Շարունակեք ընդունումը: Ինչ վերաբերում է դեմքի մազակալմանը, առավել հաճախ դրա պատճառը հիպերանդրոգենեմիան է: Ցանկալի է ստուգել անդրոգենները, շատ հնարավոր է, որ դաշտանի խանգարման պատճառը ևս հիպերանդրոգենեմիան է: Պետք է նշեմ, որ "Դիմիան" պարունակում է "Դրոսպիրենոն", որն ունի նաև հակաանդրոգենային էֆեկտ:
Մեդ-Պրակտիկ
30.07.2015
Հարգելի Anna2, բարև Ձեզ: Իհարկե կարելի է վիրահատությունը կատարել ամուսնությունից առաջ, սակայն կա մեկ խնդիր` հիստերոսկոպիկ միջամտությունները կատարվում են հեշտոցային մուտքով, իսկ դա կհանգեցնի կուսաթաղանթի վնասման: Այդ պատճառով ցանկալի է կատարել միջամտությունը ամուսնությունից հետո:
ISKUHI
30.07.2015
Կարդացեք նաև
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում...
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...
Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...
Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները...
Դեպքը գրանցվել է 42 տարեկան երիտասարդ կնոջ մոտ, ում մոտ հայտնաբերվեց և հեռացվեց ձվարանի հսկայական գոյացություն՝ ցիստադենոմա...
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
Թեև գինեկոլոգիական ուռուցքներին առնչվելը մասնագիտական գործունեության ընթացքում, ինքնին, արտասովոր երևույթ չէ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում վերջին շաբաթն առանձնանում է գրանցված եզակի երկու դեպքով...
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով: Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն